Իրավական ոլորտի ներկայացուցիչները տարակուսած են․ նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է Կառավարությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։
Ուսումնասիրության ժամանակ տեսանք, որ Սիրունյանն արդեն «մաքրել է» ֆեյսբուքյան իր էջը։ Սակայն համացանցում Iravaban.net-ը գտել է մի շարք գրառումներ, որոնք պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գնահատականի արժանանան, քանի որ հենց հանձնաժողովն է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի համար բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու։ Դրանք գնահատականի են արժանի նաև խորհրդարանական քաղաքական մեծամասնության կողմից, ովքեր էլ կատարելու են Ալեքսանդր Սիրունյանի առաջադրումը։
Արված գրառումներից մեկը վերաբերում է Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Գրառումն արվել է 2021-ի հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան տոնին․
Ալեքսանդր Սիրունյանը իր մի շարք գրառումներով անդրադարձել է նաև արցախահայերին։ Քանի որ ավելի վաղ նշել էինք, որևէ գրառում այժմ Սիրունյանի ֆեյսբուքյան էջում չկա, այս լուսապատճենները ԶԼՄ-ներում արված հրապարակումներից են։
Հնարավոր է՝ նշված գրառումներրը գնահատականի են արժանի ոչ միայն ԿԿՀ-ի, այլև իրավապահ մարմինների կողմից, քանի որ առերևույթ հնարավոր է պարունակեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներ, այն է՝ անձանց նկատմամբ էթնիկական ծագումով և քաղաքական հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ։
Ահա նույն թեմայով մեկ այլ գրառում․
Հուսով ենք՝ Ալեքսանդր Սիրունյանին ընտրել-չընտրելու համար պատճառ չի դառնա նաև նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նկարը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է նաև հարցում կատարի Meta-ին, հնարավորության դեպքում ծանոթանա Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջի պարունակությանը և անաչառ եզրակացություն հրապարակի։
ԹԱՐՄԱՑՈՒՄ։ Պարոն Սիրունյանը իր գրառումներից մեկով «գնահատել է» նաև Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքը։