«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից են։
Շատերը չգիտեն՝ ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկում է։ Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ, աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված չափով հարկեր վճարող խավի ներկայացուցիչներ են՝ իրենց ծառայության մեջ։ Սա նաև նշանակում է, որ մեր սոցիալ-հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը խորհուրդ տվեց նաև չսրբագործել բանակը․ «Այդ սրբագործումը մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը ու մեր անելիքը և բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ։ Մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին․ ինչ չենք արել՝ բանակը կլուծի՝ «Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը բանն ա, գիտ՞եք՝ ում սերունդն ա՝ Տիգրան Մեծի սերունդն ա, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»»։
Մանրամասները՝ տեսանյութում։