Որքա՞ն կտուգանվեք, եթե ամանորյա օրերին ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարեք

Որպես  կանոն  ամանորյա  օրերին   բոլորը  շնորհավորում  են  միմյանց  և  օգտագործում  ալկոհոլ: Այս սովորությունից զերծ չեն մնում նաև  վարորդները:

Սակայն  վարչական  իրավախախտումների մասին ՀՀ օրենքի  126 հոդվածի համաձայն՝  տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 հազար դրամ:

Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150 հազար դրամ:

Ինչպես նաև  արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել