«Մենք կատարել ենք նաև մեծ աշխատանք՝ պահեստազորում գտնվող մեր սպաներին Զինված ուժեր վերադառնալու համար հնարավորության հարթակ ստեղծել»-այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Քանի որ այսօր խոսք գնաց հերոսություններից, հայրենասիրությունից, շատ կարևոր է, որ մենք անդրադարձ կատարենք զորակոչին։ Զորակոչը շարունակում է մեր պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի Զինված ուժերում չծառայի»,-հավելեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։