«Մեզ համար առանցքային է մնում Զինված ուժերը կիրթ և բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը, և վերջին 2 տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որի արդյունքում առաջիկա տարիներին մեր շարքերը կսկեն համալրել ավելի մեծ քանակով սպաներ, և իհարկե, ավելի բարձր որակավորում ունեցող կադրեր»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը նշեց՝ Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ, կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից, որի արդյունքում վարձատրությունը աճել է 3-ից 10 անգամ՝ 15 հազարից մինչև 175 հազարի մասին է խոսքը։
Մանրամասները՝ տեսանյութում։