Նոյեմբերի 12-ին, ժամը 11.15-ին, Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է տվել Սիսիան համայնքի Ցղունի բնակավայրի մի բնակիչ: Նոյեմբերի 11-ի ցերեկը պատուհանը հրել-բացել ու մտել էին նրա տուն և ննջասենյակի զգեստապահարանից գողացել 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ:
Պարզվել է, որ գողությունը կատարել են նույն բնակավայրի բնակիչ 22-ամյա երիտասարդն ու Սիսիանի բնակիչ 44-ամյա տղամարդը:
Երկուսն էլ խոստովանել են արարքը և ներկայացրել դիմում-մեղայական:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: