«Ես այսօր խոսելու եմ այն իրականությունից, որը գրեթե ամեն օր տեսնում եմ իմ համայնքում։
Պարոն Մանուկյան, այո՛, Նիկոլ Փաշինյանը խոսել է ծառայողական մեքենաների մասին, որովհետև այն ժամանակ վարորդի վարորդն էլ վարորդ ուներ, ասեմ ավելին՝ ընտանի կենդանիներն էլ վարորդն ունեին»,-այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Համբարձումյանը նշեց՝ չի կարելի խեղաթյուրել այն իրականությունը որը նախկինում եղել է․ «Այնպիսի գյուղատնտեսական ծրագրեր, որոնք 2018-ից հետո են իրականացվում մեր համայնքում, երբևէ ոչ տեսել ենք, ոչ էլ՝ պատկերացում ունեցել ենք։ Սա այն իրականությունն է, որը այսօր մենք տեսնում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։