Ի՞նչ է լինում, եթե նոտարի դեմ քրեական գործ է հարուցվում

Նոտարին ձերբակալելիս, բերման ենթարկելիս, կալանավորելիս, խուզարկելիս, նրան դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելիս այդ մասին անհապաղ հայտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ՝ արդարադատության նախարար) եւ նոտարական պալատ:

Նոտարի աշխատանքային վայրը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ`նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությամբ:

Նոտարի մոտ պահվող նոտարական փաստաթղթերը կարող են ստուգման նպատակով վերցվել միայն արդարադատության նախարարի սահմանած կարգով:

Նշենք նաև, որ նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել