Ծովասար գյուղում գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

Նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 9-ից նոյեմբերի 10-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ծովասար գյուղի տներից մեկի պատուհանը և գողացել հեռուստացույց, էլեկտրականություն ապահովող բենզինային շարժիչ և հագուստ, այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և ՔՈԳՎ Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Կոտայքի մարզի Արագյուղ և Քարաշամբ բնակավայրերի խաչմերուկում հայտնաբերվել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարտունու բաժին են տեղափոխվել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ՝ 32-ամյա և Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու երիտասարդ: Բաժնում նրանք հայտնել են, որ գողությունը կատարել են իրենք: Պարզվել է, որ գողոնի մի մասը գտնվում է Ծովասար գյուղի 38-ամյա բնակչի «ԳԱԶ-33 021» մակնիշի մեքենայի թափքում: Մեքենան Արագյուղ և Քարաշամբ բնակավայրերի խաչմերուկից տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել