Դառնորեն սգում ենք, քանի որ շատ երազանքներ ու անելիքներ մնացին անավարտ։ Նման հայտարարություն է տարածել Արարատի մարզի Նոր Խարբերդի Մ․ Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։
«Ափսոսում ենք, որ սիրելի Դավիթն էլ մեր կողքին չէ, նրան էլ չենք տեսնելու։
Վիշտն անսահման է, ցավն՝ անասելի, խոսքերն ավելորդ։
Խորին ցավակցություն ենք հայտնում և կիսում ձեր վիշտը: Աղոթում ենք, որ ընտանիքը գտնի մխիթարություն և ուժ այս դժվարին պահին:
Աստված լույսերի մեջ պահի հոգիդ Դավիթ ջան»։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 17-ամյա Դավիթը սպանվել է։ Վիճաբանության ժամանակ նրան դանակահարել են։