Ո՞ր դեպքում դատախազը կարող է մեկնել գործուղման

Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել այլ տարածքային դատախազություն կամ գլխավոր դատախազի գրասենյակ` վերջինիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր տեղերի պատճառով:

Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Զինվորական դատախազությանդատախազին կարող է գործուղել նաև զինվորական դատախազը:

Դատախազի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:

Դատախազը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել