Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000-200 000 դրամի չափով:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վերը նշված ձևակերպման մեջ առկա «առաջարկել» բառին, որը, մեր կարծիքով, առնվազն անհաջող է: Քանի որ տառացի մեկնաբանությամբ ստացվում է, որ պատասխանատվություն սահմանված է միայն առաջարկելու, ոչ թե պահնորդական ծառայությունը փաստացի մատուցելու համար, ինչը չի կարող արդարացված համարվել:
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելու համար սահմանված է տուգանք՝ 100 000-150 000 դրամի չափով: