Ի՞նչ իրեր իրավունք ունի ուղևորն իր հետ տանել օդանավ

Օդանավի ուղևորասրահներ ուղևորի ձեռքի իրերում թույլատրվում է փոխադրել թռիչքի ընթացքում ուղևորին անհրաժեշտ իրեր ու առարկաներ, այդ թվում՝ կանացի պայուսակ, թղթապանակ, հովանոց, փափուկ խաղալիքներ, վերնահագուստ, գրքեր, ամսագրեր, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, բջջային հեռախոս, նոութբուք, մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկ նյութեր, մանկական սնունդ, այնպիսի դեղամիջոցներ և դիետիկ նյութեր, որոնք օդանավով ուղևորման ընթացքում բժշկական նպատակներից ելնելով անհրաժեշտ են ուղևորների կյանքի և առողջության համար, մինչև մեկ տարեկան երեխայի մանկական օրորոցներ, հաշմանդամների սայլակներ: Նշված իրերի ընդհանուր թույլատրելի քաշը սահմանում է տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը:

Օդանավի սրահներում կարող են թույլատրվել փոխադրման նախազգուշական հատուկ միջոցների կիրառմամբ հետևյալ իրերն ու առարկաները` կինոնկարահանման, լուսանկարահանման, ռադիո և հեռուստատեսային սարքավորումներ, էլեկտրական սարքավորումներ, երաժշտական գործիքներ, ապակյա, հախճապակյա և կերամիկական իրեր: Ուղևորի մոտ կինոնկարահանման, լուսանկարահանման, ռադիո, հեռուստատեսային և էլեկտրական սարքավորումների առկայության դեպքում, օդանավի թռիչքը չխանգարելու նպատակով, ուղևորները պետք է զգուշացվեն թռիչքի ընթացքում օդանավում նման սարքավորումներից օգտվելու անթույլատրելիության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել