Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն. Սոբհանի

Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը:

«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»,-ընդգծեց Սոբհանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել