Նախագահը նոր հրամանագիր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեվատրելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Ղեկավարվելով  ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ձեռք բերած ակնառու նվաճումների համար «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել՝

Աշոտ  Յակովի Դանիելյանին սամբոյի 2013 թվականի աշխարհի չեմպիոն

Դեվիդ Հովիկի Սաֆարյանին ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի և եվրոպայի չեմպիոն»,- ասված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել