Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգությանը խաթարելուն ուղղված գործունեությունը, որն արտահայտվել է նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։
«Մենք խորապես մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- ասված է ԱԳՆ X-ի էջում տարածած գրառման մեջ։