«Այս պահի դրությամբ՝ 2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։ Շատ փորձագետներ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ, որ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, որ այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել, և քանիսը կապ չեն ունեցել ծառայության հետ»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Թորոսյանը նշեց, որ 33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը՝ ավիավթարի հետևանքով, 5-ը հիվանդության հետևանքով, 11-ը ՃՏՊ-ի հետևանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չեն եղել։
«Դիցուք, երբ զինծառայողը կարող է իր սեփական օգտագործման մեքենայով ծառայությունից դուրս վայրում վթարի ենթարկվել, և սա տեղ գտնի մամուլում։ Նաև Դատախազության ներկայացրած ցուցանիշին պետք է հղում կատարեմ, որ նախորդ տարվա համեմատ բանակում հանցագործությունները 48,4 տոկոսով նվազել են, և պետք է նշեմ, որ այս ուղղությամբ տարվում են բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ»։