Ի՞նչ պայմաններ պետք է ապահովեն զենք արտադրողները

Ելնելով զենքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենք արտադրողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`
ա) ունենալ արտադրվող զենքի փորձաքննության արդյունքները.
բ) ունենալ իրավաբանական անձի տարածքում պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ:

Համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով արտադրվող զենքի (ռազմամթերքի, փամփուշտների) արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից ու պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից:

Համապատասխան պահարանները, զինասենյակները, խոտանի մեկուսարանները և պահեստային շինությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգի պահանջներին.
գ) զենքի և դրա բաղկացուցիչ մասերի արտադրամասերի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ.
դ) զենքի պատրաստման կամ վերանորոգման հիմնական արտադրամասերի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով.
ե) հիմնական արտադրություն իրականացնող շենքի և շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև կազմակերպության տարածք մտնող դարպասները պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.
զ) զենքի պատրաստում կամ վերանորոգում իրականացնող իրավաբանական անձանց կողմից վարձակալությամբ տրված տարածքները, շենքերն ու շինությունները պետք է լինեն ցանկապատված կամ առանձնացված.
է) մարտական զենքի պատրաստումը կազմակերպելու համար պետք է լինի ռազմականացված կազմակերպության համաձայնությունը կամ օտարերկրյա պետություն առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել