Որքա՞ն տուգանք է սահմանված առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու համար

Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամից մինչև 200 000 ՀՀ դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 ՀՀ դրամից մինչև 400 000 ՀՀ դրամի չափով:

Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է օրենքով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել