Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 25-ին հրամանագրեր է ստորագրել, համապատասխան որոնց՝
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)։
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։ Մեկ այլ հրամանագրով նա հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: