Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»։

Նշենք՝ վերջինս այս պաշտոնում նշանակվել է 2022-ի մարտի 21-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել