«Լոլոներ պետք չի ստեղ կարդալ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան ասաց, որ անվտանգային ոլորտում ռազմավարության հիմքը պետք է լեգիտիմությունը լինի․ «Այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, ես կարծում եմ՝ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև դա չափազանց կարևոր իրադարձություն է, մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների, սահմանների սահմնազատման սկզբունքները, ու դրանք պետք է կյանքի կոչվեն»։

Փաշինյանի խոսքով՝ այս հարցում պետք է արձանագրել, որ ամեն հատված պետք է սահմնազատվի, այդ սահմանազատումը պետք է արձանագրվի որևէ կերպ՝ հետագա պրոցեսներն իրականացնելու համար, իսկ այն ինչ տեղի է ունեցել նախորդ շրջանում՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում, կան տարբեր գնահատականներ․ «Իմ գնահատականն այն է, որ դա շատ մեծ և շատ լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում, քանի որ հիշում եք՝ բոլորն ասում էին՝ ինչպես են երեխաները դպրոց գնալու Տավուշի մարզի Կիրանց գյուղում, նրանց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով։

Մենք էս հարցի լուծումն ուզում ենք շարունակել, այս իրադրությունն ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։

Լևոն Քոչարյանն արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ ասաց․ «Ես խոսում եմ կոնկրետ բանից, մոլորեցնել պետք չի, կանոնակարգում գրված ա, որ սահմանազատումն արվում ա մինչև վերջնական համաձայնեցումը, հիմա կոնկրետ, եթե, օրինակ, հաջորդ հատվածը արվում ա, ասենք, Տիգրանաշենում, և հայ զինվորը հետ ա քաշվում ինչ-որ մի կետ, հետո հերթը, երբ հասնում ա Ջերմուկին, որտեղ մեր սուվերեն տարածքում ա գտնվում Ադրբեջանը, ու իրանք դա չեն անում, պրոցեսը դանդաղացնում են, երկարացնում են, բայց մենք արդեն փաստացի ինչպես Տավուշում ենք հետ քաշվել, նույն ձև հետ են քաշված լինում այստեղ, ի՞նչ ենք մենք անում։

Լոլոներ պետք չի ստեղ կարդալ, խնդրում եմ կոնկրետ»։

Փաշինայնն ի պատասխան Քոչարյանի՝ ասաց․ «Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» էն քիչ գրքերից է, որ Դուք կարդացել եք, բայց կանոնակարգում Ձեր նշած մեխանիզմներն ավելին էլ էդպիսին չեն, պետք չի ամեն անգամ «Կիկոսի մահի» սցենարները ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել