Խոշոր ավտովթար. բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող GAZelle, ZIL և Opel մակնիշի մեքենաները

Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող GAZelle մակնիշի մարդատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1987 թ․), ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1970 թ․) և Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․ ծնված 1966 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZelle մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին դուրս են բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել