«Էնքան էս հարցը բարձրացրեցիք, Գրիգոր Մինասյանը զզվեց, գնաց»․ Կարեն Անդրեասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց` Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ իր ընկերը, թե՞ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ընկերությունն էլ է վերջացել:

«Ձեզ միասին են պատկերացնում որպես համախոհներ, որպես արդարադատության մարտիկներ: Դուք էլ հիմա հայտարարում եք, թե ձեզ համար միևնույն է` ով կլինի Արդարադատության նախարար»,- ասաց Խամոյանը:

Կարեն Անդրեասյանն էլ ասաց, թե այնքան այս հարցը շոշափվեց, որ Գրիգոր Մինասյանը հոգնեց, զզվեց ու գնաց:

«Ի տարբերություն ոմանց` ինձ համար ընկերները երբեք չեն եղել պաշտոններով կամ քաղաքական հայացքներով: Մի անհանգստացեք, բոլոր ընկերներն իրենց տեղում են, բոլոր արժեքները պահպանված են»,- վստահեցրեց Անդրեասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել