ՆԳՆ-ն մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվաքանակի վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունն ըստ տարիքային խմբերի ներկայացրել է 2023 թ․ տարեվերջի մարզերի և Երևանի մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թվաքանակը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվաքանակը 2 է, նրանցից մեկն աղջիկ է, մյուսը՝ տղա։ Այդ անչափահասներից 1-ը մինչև 14 տարեկան է, մյուսը՝ 16-ից 18։

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում տվյալներ չեն գրանցվել, իսկ Շիրակի մարզում՝ ընդամենը 2 հոգի, նրանցից մեկն աղջիկ է, մյուսը՝ տղա։ Նրանցից մեկը մինչև 14 տարեկան է, առկա է ևս մեկ հոգու տվյալ՝ 14-15 տարեկանների տարիքային խմբում։

Տավուշի մարզում կա մուրացիկ և թափառաշրջիկ 1 անչափահաս, որն ընդգրկված է 14-15 տարեկանների խմբում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել