«Արդեն տեղորոշված է 12 կմ միջպետական սահման․ ի՞նչ իրավունքով է դա արվել»․Արմեն Ռուստամյան

«Ես 3 հարց ունեմ։ Հարց առաջին․ «Պետական սահմանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանի տեղորոշումը և փոփոխությունը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով։

Ըստ հայտարարությունների՝ արդեն տեղորոշված է 12 կմ միջպետական սահման․ ի՞նչ իրավունքով է դա արվել, ո՞ր միջազգային պայմանագրերով և միջազգային ո՞ր օրենքով։

Երկրորդ հարցը․ սահմանազատման հանձնաժողովը ի՞նչ իրավունքով է իրականացրել Սահմանադրությամբ իրեն չվերապահված հանրային իշխանական լիազորություններ»,-այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանը նաև հետաքրքրվեց՝ ինչի՞ է Հայաստանը որոշել առաջանցիկ ամենը կատարել, «երբ հայտնի չէ՝ Ադրբեջանը կվավերացնի՞, կվավերացնի մեզ համար անընդունելի կանոններո՞վ, թե՞՝ ոչ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել