Երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց սահմանազատման կանոնակարգի վավերացման մասին օրենքի նախագիծը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Ներկայացնելով կանոնակարգն ու դրանում առկա նպատակները՝ Գրիգորյանն ասաց․ «Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով 2 երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սաhմանազատման հարցերով հանձնաժողովներ աշխատանքների համար։

․․Առ այսօր երկու երկների հանձնաժողովների միջև կայացել է թվով 9 հանդիպում, և համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն, 2024թ․ ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման և մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները, ինչպես նաև ստորագրվել է քննարկման առարկա հանդիսացող կանոնակարգը, արձանագրություններով, մասնավորապես 2024 թ․ ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարևոր սկզբունքային և ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով»։

Գրիգորյանի խոսքով՝ կանոնակարգի կետերից մեկով հետագայում երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել