«Այս բրոքերական ծառայություններից ես խորհուրդ չեմ տալիս օգտվել»․ Տիգրան Ավինյան

«Երկրորդ թեման, որին կուզենայի անդրադառնալ, վերաբերում է մի նոր, հետաքրքիր տեսակի կոռուպցիայի, որը սկսել է զարգանալ վերջին շրջանում։

Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին, այսպես ասած, այդ պրոցեսի մեջ ներքաշելու, որովհետև դա իրականացվում է, որոշակի, այսպես կոչվող, բրոքերական ընկերությունների կողմից»,-այսօր՝ հոկտեմբերի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տրամաբանությունը նրանում է, որ ասում են՝ գիտե՞ք՝ մենք ձեր գործը կկարողանանք կազմակերպել 90 տոկոս հավանականությամբ։ Դուք գումարը մուծեք մեզ, որ մենք կազմակերպենք, բայց կա 10 տոկոս հավանականություն, որ գործը չի ստացվի։ Հիմնականում վերաբերում է շինթույլտվություններին, ենթադրում եմ՝ ինքնակամներին չի վերաբերում, որովհետև նվազ ծավալով է այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ինքնակամներ տալիս։

Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ կառուցապատողներ, խնդրում եմ՝ մի եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում նմանատիպ պրոցեսները բավականին որոշում կայացնելու գործընթաց են։ Այս բրոքերական ծառայություններից ես խորհուրդ չեմ տալիս օգտվել»,-հավելեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել