«Լույս աշխարհ եկավ մի հրաշք՝ փոքրիկ Հռիփսիմեն, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է»

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում այսօրը դարձավ իսկական տոն:

«Մեր կենտրոնում լույս աշխարհ եկավ մի հրաշք՝ փոքրիկ Հռիփսիմեն, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է: Այս բացառիկ իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծում է մեր թիմի նվիրվածությունն ու հոգատարությունը յուրաքանչյուր մոր ու նորածնի հանդեպ:

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին և մաղթում Հռիփսիմեին առողջ ու լուսավոր մանկություն:

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը միշտ պատրաստ է աջակցել ձեզ ամենակարևոր պահերին՝ ապահովելով բարձրակարգ խնամք ու ուշադրություն յուրաքանչյուր ծննդաբերության ընթացքում»,-նշվում է ԲԿ-ի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել