«Երեկ տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ակնհայտ սխալ կերպով բռնում թափառող շներին»․ ավագանու ՔՊ խմբակցություն

Երեկ տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ակնհայտ սխալ կերպով բռնում թափառող շներին, այս մասին հայտնում են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

«Նման աշխատելաոճը չի համապատասխանում քաղաքային իշխանությունների ընտրած սկզբուքններին, և այդպիսի աշխատակիցները առնվազն պետք է ստանան նկատողություն, որը և արվել է:

Քանի որ կարծիքներ կային, որ շներից մեկը մահացած էր, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Տաթև Հովակիմյանը, Արման Բաբաջանյանը, Մարատ Թոխյանը և Հայկ Միրզոյանը այսօր այցելել են շների կացարան և համոզվել, որ երկու շներն էլ գնտվում են ողջ և առողջ վիճակում, իսկ առաջիկա օրերին նրանց կստերջացնեն և բաց կթողնեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել