Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով, այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզել են, որ Քոչարի փողոցի ավտոլվացման կետում վիճաբանություն է եղել ավտոլվացողներ՝ 34-ամյա երիտասարդի և 17-ամյա պատանու միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 17-ամյա պատանին դանակահարել է 34-ամյա գործընկերոջը:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 17-ամյա պատանին իրենց գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ տեսանյութում։