Հարվածներ, վիճաբանություն․ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի կրակոց է արձակել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.54-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի անգամ օդ է կրակել, այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ահազանգով Արարատ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ 58-ամյա տղամարդը իր հողամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

40-ամյա համագյուղացու հեռանալուց հետո 58-ամյա տղամարդը տնից վերցրել է բարեկամի անվամբ հաշվառված երկփողանի հրացանը և հողամասում երկու անգամ օդ է կրակել: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել