Քաշքշոց, բղավոցներ ԱԺ միջանցքում՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև

ԱԺ միջանցքում քաշքշոց եղավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։

Անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով նրան դուրս հանել։ Նրանք ասում են, որ Հակոբյանը փորձել է մտնել իր նախկին սենյակը։

Միջադեպին ներկա էին նաև Լևոն Քոչարյանի օգնականն ու Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այժմ ԱԺ-ում ընթանում են «Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հարցի շուրջ խորհրդարանական լսումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել