«Ինձ համար, անկեղծ ասած, ծանր է գտնվել այս դահլիճում, կանգնել այս ամբիոնում՝ այս կարգավիճակում»․ Մետաքսե Հակոբյան

«Ինձ համար, անկեղծ ասած, ծանր է գտնվել այս դահլիճում, կանգնել այս ամբիոնում՝ այս կարգավիճակում»,-այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հարցի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Կարևոր քննարկում է, որ մեր հասարակությունը, հանրությունը, ի վերջո, շարունակաբար, անընդհատ հնարավորություն ունենա լսելու ճիշտը, ճշմարտությունը և իր շահերից բխող խոսքը։

Ես այն սերունդն եմ, որը ևս այն հուզական, հերոսական զգացումներով տասնամյակներ շարունակ հպարտացել է իր պետությամբ, հպարտացել է և՛ իր Անկախության հռչակագրով և՛ իր Սահմանադրությամբ, և, ընդհանրապես, իր լինելիությամբ»,-հավելեց Հակոբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել