«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենցիան դադարեցնելու հարցը։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվի ամբողջական հանգամանքները. ինչո՞ւ է վրա հասել մահը, մահվան պատճառն ինչն է հանդիսացել և արդյո՞ք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին և դրանից հետո հետևողությունները շատ խիստ են լինելու»,- ասաց առողջապահության նախարարը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինիս ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։