«Եկել եմ ասելու, որ պետք է հանգստանալ»․ Ալեքսանդր Կոչուբաև

«Սիրելի հայրենակիցներ, եկել եմ ասելու, որ պետք է հանգստանալ։ Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարող չեղարկել, վերացնել կամ այլ մանիպուլյացիաների ենթարկել»,-այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին»  հարցի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Եվ խնդիիրը պաթոսի մեջ չէ, և խնդիրը հայրենասիրության մեջ չէ։ Խնդիրը իրավաբանության մեջ է, խնդիրը իրավաքաղաքականության մեջ է։ Նախ մեզ հասկանալ է պետք, և բնորոշել է պետք՝ ինչ ասել է, առհասարակ, անկախություն, ինչ ասել է հռչակագիր և, ի վերջո, ինչ ասել է Անկախության հռչակագիր։

Այս եզրույթների բովանդակային ընկալումը մեզ մոտ կարող է ձևավորել այն համոզմունքը, որ սա չեղարկել ֆիզիկապես անհնար է, ով էլ որ դա ուզենա, որ տրամաչափի պաշտոնյա էլ որ ուզենա։ Սա չի կարող չեղարկել անգամ ժողովուրդը։ Անկախությունը պետությունների տեսության մեջ բնորոշվում է որպես որևէ այլ երկրի քաղաքական միավորից կախում չունենալ, հետևապես, եթե պետությունը ազդարարում է, որ ինքը անկախ է, ազդարարում է նաև, որ քաղաքական որևէ այլ միավորից կախում չունի»,-հավելեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել