Պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային, որովհետև հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում ենք իրար գլխի, այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Երբ որ մենք բացում ենք խոսելու անհրաժեշտության մասին թեման, պարզվում է, որ մենք խոսել չգիտենք: Սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք դպրոց կառուցել չգիտենք: Սկսեցինք ինչ-որ բաներ կառուցել, ինչ-որ բաներ անել, տեսանք՝ դա էլ չգիտենք: Մենք մեր խնդիրների խորությունը չենք գիտակցում, չենք էլ գիտակցել երբեք»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։