ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական վճարի չափը կբարձրանա, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Առաջարկվող փաստաթղթերով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը և սահմանել, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար դրամ՝ համապատասխանաբար, 1000 և 25 հազար դրամի փոխարեն»,- ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նա նշեց, որ այս մասով շուրջ 30 տարի վերանայումներ չեն եղել։
Պետական տուրքի վերանայման կարգավորումը չի տարածվի փախստականների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց նկատմամբ:
«Ավելին, առաջարկում ենք բոլոր փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման համար դիմելու տուրքի վճարման պահանջից»,- հավելեց ՆԳ նախարարը։