Վերջին տասնամյակներում ՀՀ-ում շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել: Այս մասին այսօր հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,- հայտնել է նա կառավարության նիստում։
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ՀՀ-ում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, այսինքն՝ սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»։
Մանրամասները՝ տեսանյութում։