Արգիշտի Քյարամյանը նման ձևաչափով առաջին անգամ էր գտնվում Ազգային ժողովում։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Լրագրողի դիտարկամնը, թե անփորձ է եղել ՔԿ նախագահը, Քոչարյանն ասաց, որ դա իր համար տսաներորդական է։
«Գիտեք ի՞նչ․ ինքը կրում է բարձրաստիճան զինվորականի ուսադիրներ և բավականին շատ շքանշաններ և այստեղ անփորձությունն ինձ համար տասներորդական, ինչի՞ համար, որովհետև երիտասարդ տարիքով հանդերձ պարոն Քյարամյանը եղել է և վերահսկողության ծառայության տեղակալ, զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը, հիմա ղեկավարում է ՔԿ-ն, արդեն բարեփոխված»,-ասաց նա։
Թե ինչ հետևանք է ունենալու ԱԺ-ում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած միջադեպն, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղի ունեցածն արդեն հետևանք ունեցել է, քանի որ միջադեպի արդյունքում ստվերվել են լսումները։
«Ծանր նստվածք է տվել։ Ես կարծում եմ, որ նման արձանագրումը պաշտոնյայի կողմից չի կարող անհետևանք մնալ։ Պաշտոնյան պետք է բացատրություն տա, թե իր պահվածքն ինչի՞ արդյունքում է եղել։ Ի վերջո այդ մարդու որոշումները ճակատագրեր են որոշում, բայց մենք տեսանք, որ ինքն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պարոն Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործը «հանեց ջրի երես», որն անթույլատրելի է, միայն էթիկայի տեսանկյունից։ Եթե պատգամավորը միջնորդություն է արել, ապա սա՞ էր ան հարթակը, որ պետք է բարձրաձայնվեր։ Եթե միջնորդություն եղել է, ապա Գլխավոր դատախազը պետք է արձանագրեր, որ այստեղ մի բայն այն չէ։ Ես ակնկալում էի, որ այսօր Գլխավոր դատախազը ինչ-որ գործողություններ կիրականացներ, դատախազական տեսանկյունից»,-ասաց նա։