Քասախում 1 անձի մահվան և 2 անձի ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը հոդվածով, Iravaban.net-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Քասախի տներից մեկում այսօր 24-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, վերջինիս ամուսնուն և եղբորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, իրականացվում են անհրաժեշտ առաջնային քննչական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, անձանց տուժելու իրական պատճառները պարզելու ուղղությամբ։