«Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև»․ Գագիկ Սուրենյան

«Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք, որ եղանակային կանխատեսումների մասին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ից զգալի կլինի արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել