«Զգուշացեք ավտոմեքենայից, շեֆ կառաուլ, ֆսյո պրոպալո շեֆ» ոճով, Նիկոլին ինձանից սկսել են պաշտպանել․ Վիլեն Գաբրիելյան

Ուրեմն Տոնոյանի հետ նկար եմ տեղադրել և ինձ համար շատ բնական է, որ կարող են մարդիկ լինել, ովքեր կգան կասեն` դատվելու եք կամ բան չմնաց պատի տակ ոտքերիցդ կրակելու ենք կամ ամբախ-զամբախ վիրավորանքներ գրեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Դրան բացարձակապես սառնասիրտ եմ վերաբերվում, ինչքան էլ տարօրինակ կարող են լինել մարդկանց արյունարբու ցանկությունները, ես ըմբռնումով եմ:

Սակայն պարզվել է, որ կա մարդկանց մի այլ խումբ, որոնք հերիք չէ նոր են իմանում ով ում բարեկամն է, ընդհանրապես չգիտեն էլ ով ով է այս երկրում, ավելին՝ որոշել են, որ դա Նիկոլի դեմ յուրատեսակ դեմարշ է, և «զգուշացեք ավտոմեքենայից, շեֆ կառաուլ, ֆսյո պրոպալո շեֆ» ոճով, Նիկոլին ինձանից սկսել են պաշտպանել: Արի ու մի ասա՝ գիժ ե՞ս, թե՞ վերտալյոտ:

Ի դեպ տենց մարդիկ ի սկզբանե եղել են անգամ իմ շրջապատում, որոնց նման պահվածքը ոչ մի ձև չհասկացա տենց էլ, կամ ավելի ճիշտ ասեմ` շատ էլ լավ հասկացել եմ:

Իրենք էլ ցավոք իրենց համար ուշ հասկացան, ահագին բան ու դեռ փորձում են հասկանալ, սակայն ավաղ:

Ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլը ձեր պաշտպանության կարիքը` առավել ևս ինձնից չունի, առավել ևս հենց ձեր անորակ ոճի պաշտպաությանը, որը հենց իրեն բացի վնասից այլ բան չի բերում, որովհետև առաջինը`ամենավերջում դուք չեք լինելու, իսկ ես իմ նույն տեղն եմ լինելու, իսկ իմ տեղն այդ շրջանակում շատ հստակ է:

Երկրորդը, դուք, փաստորեն բացի նրանից, որ շատ բան ընկալում եք այնպես ինչպես կուզեք, նաև ուշադիր էլ չեք, թե ո՞վ ի՞նչ, որտե՞ղ և ինչպե՞ս է խոսում, առավել ևս Վարչապետի դեպքում: Այո’, Վարչապետը մի քանի անգամ ասել է «անպիտան հռթիրների» մասին, ասել է, որ քրեական գործեր կան, ասել է, որ կալանավորված մարդիկ կան, բայց մի անգամ չեմ լսել, որ անմեղության կանխավարկածը խախտած լինի, առավելևս, որ փոխկապակցված շատ ու շատ այլ կարևոր բաներ է ասել:

Պատճառն էլ շատ պարզ է, քանի որ անմեղության կանխավարկածը սահմանադրության և օրենքի պահանջ է, իսկ մեր Վարչապետը դրանք միշտ հարգել է, ինչպես նաև հարգում է ինստիտուտները, ի տարբերություն ձեզ:

Երրորդը, եթե Նիկոլին պաշտպանելու տենց անխոնջ ցանկություն ունեք, ավելի լավ է տարատեսակ թայֆայաբազություններից, մուտիլովկեքից, պատերի տակ փսփոցների դեմ պայքարեք, այդ թվում նրանց դեմ որոնցում դուք կաք, իսկ այլ ավելի մեծ օգուտ տված կլինեք, եթե դրա տեղը գնաք աշխատեք ավելի շոշափելի արդյունքներ ստանալու վրա և դա չի ենթադրում թունդ ստատուսներ համացանցում կամ այլ ավելի ուժեղ մուտիտ:

Եվ վերջինը, քանի որ պարզվում է, դուք շատ բան չեք հասկանում, առավել ևս համակարգերից, համակարգերի էությունից, գործելաոճից, Ձեզ վստահեցնում եմ, որ առաջիկայում լիքը հետաքրքիր իրադարձություններ ա լինելու, այդ թվում նշված դեպքի առնչությամբ: Պինդ կամրակապվեք: Այսքանը:

Եղեք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։

Շնորհակալություն ուշադրության համար
ՀՀ ԱԺ պատգամավոր
Վիլեն Գաբրիելյան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել