Քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են քաղաքապետի շնորհակալագրերով

Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 11-ին որոշում է սոտրագրել քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրելու մասին։

Որոշման մեջ նշվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, 40-րդ և 45-րդ կետերով.

1. Երևան քաղաքի 2806-րդ տարեդարձի առթիվ, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրել.

  1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Հելեն Խաջիկյանին,
  2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պլանավորման, զորակոչային հարցերի և զորահավաքային բաժնի գլխավոր մասնագետ Ներսես Վարդանյանին,
  3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կենսաապահովման բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մեհրաբյանին,
  4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության առաջատար մասնագետ Լուսինե Հարությունյանին,
  5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Վարդուհի Հակոբյանին,
  6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության երեխաների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Մանուշակ Զաքարյանին,
  7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի առաջատար մասնագետ Սոնա Գևորգյանին,
  8. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության առաջատար մասնագետ Արաքսի Խոյլունցին,
  9. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Կարինե Դերցյանին,
  10. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ Ժասմիկ Ղալթախչյանին,
  11. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության առաջատար մասնագետ Լիլյա Ապետյանին,
  12. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության առաջին կարգի մասնագետ Էմմա Մկրտչյանին,
  13. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Նելլի Ավագյանին,
  14. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Լիլիթ Ասլանյանին,
  15. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության yerevan.am կայքի պատասխանատու քարտուղար Վահրամ Ներսիսյանին,
  16. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Աննիկ Դանիելյանին:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել