Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում` 

Հոկտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                      

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  27.5°C (1997թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                        2.8°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                14.1°C

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել