Ավագանու հերթական նիստին անդրադարձ կատարվեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած իրադարձությանն ու այսօր դպրոցի աշակերտների կողմից դասադուլ հայտարարելուն։
Տիգրան Ավինյանն ասաց՝ թեման պետք է բացել, դետալներով խոսել․«Մենք ի՞նչ ենք ուզում, որ մեր դպրոցներում լինի, մենք ուզում ենք հին թագավորությունների նման, երբ հորից որդուն ժառանգություն էր գալիս թագը, նույն ձև շարունակե՞նք։ Որոշ դեպքերում կարող ա դա նորմալ տրամաբանություն լինի, բայց ես անկեղծ էդ Խորհրդային միությունից մնացած պրակտիկան չեմ հասկանում, և որոշ դեպքերում, այո, այդ ժառանգական կապը պետք է կտրվի, և էդ կտրելուց հետո էլ նոր ժ/պ պետք է նշանակվի, ինչը շատ բնական է, ու ենթադրում եմ՝ էդ մարդն էլ անցել ա բոլոր իր ատեստավորումները, բոլոր հնարավոր պահանջները, որոնք դրված են»։
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ղեկավար Մարգարիտ Խաչատրյանն ասաց՝ 1 տարի առաջ լրացել է տնօրենի պաշտոնավարման ժամկետը՝ 65 տարին լրանալու հիմքով․ «Ինչպես բոլոր դեպքերում, պարտականությունները կատարող կամ ժ/պ նշանակվում են դպրոցի աշխատակիցներ՝ ապահովելու սահուն, բնականոն ընթացք մինչև ընտրված տնօրեն կունենան։
Նշանակվել է տեղակալներից մեկը, ով տարիքով մեծ է, ծանրաբեռնվածությունը ևս, տիկին Մովսիսյանը մշտապես բողոքել է, որ չի հասցնում, չի կարողանում պարտականությունները պատշաճ կատարել, զուգահեռաբար ընթացել է մրցութային գործընթաց, որին ունեցել ենք հավակնորդներ»։
Նրա խոսքով՝ հայտնի իրադարձությունից հետո անհրաժեշտություն է առաջացել դրսից նոր, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու։
Մանրամասները՝ տեսանյութում։