«Կարող ա՝ մեր գործընկերներից մեկն էլ որոշի դատավոր դառնալ»․ Լևոն Քոչարյանը՝ Աննա Վարդապետյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց, թե որպես գլխավոր դատախազ, իրավաբան, ինչպես է վերաբերում այն դատական գործերին, որոնց շրջանակներում դատավորներն ունենում են քաղաքական անցյալ, և կա՞ն արդյոք քննարկումներ այդպիսի թեմաների վերաբերյալ։

Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Ես ենթադրում եմ՝ կարող ենք ավելի կոնկրետ ասել, թե որ դատավարության հետ կապված է Ձեր հարցադրումը, որովհետև, եթե նստած էիք նիստերի դահլիճում, վստահ եմ՝ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո, նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։

Պաշտպանական կողմը պնդեց՝ բացարկի հարցը չի կարող քննվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից, վստահ եմ՝ հիշում եք, դատարանաը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկի հարցն է քննարկվելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն՝ Ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում, եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել