«Դուք տեսաք չէ՞, որ ես իմ համար նստած հաց ու սոխ կուտեի, մեկ էլ դուռը բացվեց, շըրըխկ, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը, տեսաք, չէ՞»․ Մեսրոպ Մանուկյան

«Դուք տեսաք չէ՞, որ ես իմ համար նստած հաց ու սոխ կուտեի, մեկ էլ դուռը բացվեց, շըրըխկ, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը, տեսաք, չէ՞»,-այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավագանու նիստի ընթացքում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Պարոն Ավինյան, էդ Մերգելյանի այգու հետ կապված, որ կար, խնդիրը նրանում էր, որ երբ խոսքը Ձեր բերանում է, խոսքի տերն ու իշխանը Դուք եք, եթե խոսքը Ձեր բերանից դուրս եկավ, խոսքի գերին եք Դուք։

Պարոն Գալջյան, ամենայն հավանականությամբ Դուք իմ TikTok-ի թաքնված հետևորդն եք, խորհուրդ կտամ սսկված լինեք Դուք»,-հավելեց Մանուկյանը։

Ավագանու անդամը միացրեց Ավինյանի՝ նախկինում ասված խոսքի ձայնագրությունը, որտեղ քաղաքապետն ասում է, որ Երևանում 50 անուն փողոցներում 52կմ-ից ավել միջին նորոգման աշխատանքներ են արվել, քաղաքի պատմության ընթացքում այդպիսի թիվ չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել