47 ոստիկան է հեռացվել համակարգից՝ թմրամիջոց օգտագործելու պատճառով. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց, որ 2023 թ․ ընթացքում ձերբակալված 2533 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց կալանք կիրառելու մասին, որից 458-ը մերժվել է, իսկ 2024 թ․ 8 ամիսներին 1972-ից մերժվել է 168-ը։

«Թմրամիջոց իրացրած անձը գրավի դիմաց ազատ է արձակվել, և գտնվելով ազատության մեջ, կատարել է ավազակային հարձակում, գողություն, խուլիգանություն, ինչպես նաև ապօրինի պահել է զենք-զինամթերք, բնակարանային գողություն կատարած անձը գրավի դիմաց ազատ է արձակվել, որից հետո կատարել է 4 բնակարանային գողություն»,-ասաց Ղազարյանը։

Նա նշեց նաև, որ 47 ոստիկան համակարգից հեռացվել է՝ թմրանյութ օգտագործելու պատճառով։ Վերջին 5 տարիներին թմրամիջոցների իրացման և գործածման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել