«Ըստ օրենքի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։ Խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝ օրենքի ընդունման պահին սույն օրենքի հոդվածով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) կամ քրեական հեղինակություն քանի՞ անձ է եղել ՀՀ-ում, նրանցից քանիսն են եղել քրեական հեղինակություններ, քանիսը՝ օրենքով գողեր»,-այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խորհրդարանական լսումների ընթացքում ասաց պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Օրենքով գողերին նշեք ըստ անուն ազգանունների, հանրությանը հայտնի մականունների, ծննդյան տարեթվերի»:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատասխանեց, որ չի ցանկանա ամբիոնից թվարկել․ «Չէի ցանկանա դրանց մասին այդքան խոսել։ Իրանց համար շատ ճոխ կլինի, այս ամբիոնից իրենց մասին բարձրաձայնեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։